Արտիշոկ (կանգար) ռեստորանների համար | FairGrow

 
FairGrow · Բերքահավաք 2026

FairGrow-ի արտիշոկները ՝ քաղված ձեր խոհանոցի համար։

Արտիշոկները համարյա պատրաստ են բերքահավաքի, խոհարարների համար ՝ ովքեր կազմում են իրենց ճաշացանկը սեզոնի ռիթմով։

FairGrow-ի թարմ կանգարներ՝ բերքի համար պատրաստ
FairGrow-ում այս տարվա առաջին արտիշոկները գրեթե պատրաստ են։ Բույսերն աճում են դանդաղ ողջ գարնան ընթացքում՝ լեռների ստորոտի հրաբխային հողի վրա, սառը գիշերներով և պայծառ օրերով։ Համն այնպիսին է, ինչպիսին հենց պետք է լիներ նման համբերության դեպքում՝ խիտ կանաչ միջուկ, մաքուր ընկույզային համ, խոհանոցում գրեթե ամբողջ բույսը կարելի է օգտագործել։Մենք աճեցնում ենք ռեստորանների, անհատների համար։ Ոչ արդյունաբերական ծավալներով, որպեսզի Հայաստանի խոհարարները կարողանան մատուցել թարմ քաղված հայկական արտիշոկներ բերքահավաքի հենց նույն օրը։

Ինչպես ենք աճեցնում

Մեր արտիշոկը կանաչ գլուխներով է՝ ընտրված այն չափի և նրբության համար, որ պահանջում է իտալական խոհանոցը։ Բույսերը տնկված են ազատ տարածությամբ, ջրվում են կաթիլային եղանակով և սնվում մեր սեփական այգուց ստացված կոմպոստով և անհրաժեշտ պարարատանյութերով։ Ոչ ստիպողական աճ։ Ոչ արագացված ցիկլեր։ Քանի որ բերքահավաքը հետևում է եղանակին, ոչ թե օրացույցին, մենք աշխատում ենք սեզոնային տնկումներով՝ առաջին սեզոնը ուշ գարնանը, ապա հավասարակշիռ ռիթմ ամառվա սկզբին՝ մինչև շոգ եղանակի սկսելը։
Կանգարի դաշտը FairGrow-ում, արևոտ օր

Խնամք յուրաքանչյուր բույսի համար

Մեր մատուցած յուրաքանչյուր կանգարը անցնում է երեք զույգ ձեռքի միջով։
  • Բերքահավաք՝  առավոտ վաղ։ Մենք քաղում ենք մինչ արևածագը, երբ ծաղիկները խիտ են և գիշերային զովությունից սառը։ Արագ ցողունի կտրումը պահում է ծաղիկը փակ, իսկ տերևները՝ թարմ։
  • Սառեցում՝  մեկ ժամվա ընթացքում։ Արտիշոկները ուղիղ գնում են բերքահավաքի արկղեր, ապա սառը սենյակ։ Մենք երբեք թարմ քաղված արտիշոկները արևի տակ չենք թողնում։
  • Տեսակավորում և փաթեթավորում ձեռքով։ Մենք բաժանում ենք ըստ չափերի։ Ռեստորանի խոհանոց հասնում է հենց այն չափը, որ ձեզ պետք է ձեր ճաշատեսակի համար։
 
Խոհարարը մաքրում է թարմ կանգար

Ինչ ենք ակնկալում և երբ

Առաջին արկղերը դաշտից դուրս կգան մայիսի վերջ՝ 2026 թվականին։ Այնուհետև մենք ակնկալում ենք կայուն մատակարարում մոտ չորս-վեց շաբաթ, երկրորդ ավելի փոքր ծավալով ՝ աշնան սկզբին։ Եթե ուզում եք ճաշացանկ կազմել թարմ արտիշոկների շուրջ՝ անտիպասթի, ռիզոտո, ֆրիտի կամ պարզապես լիմոնով ու ձեթով շոգեխաշած, ապա հենց հիմա է ամրագրման ժամանակը։ Մենք աշխատում ենք Հայաստանի ռեստորանների փոքր ցուցակի հետ և ընդունում ենք պատվերներ առաջիկա սեզոնի համար։

Աշխատանք ռեստորանների հետ

  • Ուղիղ առաքում Երևանում։ Նույն օրը՝ մեր սեփական արկղերում, նախախես պատվիրված։
  • Ամրագրումներ սեզոնի համար։ Ասեք մեզ ձեր ծավալը և չափը. մենք կմատակարարենք ձեզ համար։
  • Բերքահավաքի այցելություններ։ Մենք սիրով հյուրընկալում ենք խոհարարներին, հենց բերքահավաքը սկսվի։
Թարմ կանգար ձեռքում բերքահավաքի ժամանակ

Thank you!

We've received your request and will be in touch soon.

➤ Personal contact within 1 business day

➤ A proposal based on your situation